Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am

Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի հասցնելով մթերքի օգտագործումը, որը խոչընդոտում է որակյալ քնին։ Կայքը ներկայացրել է մթերքների ցանկը, որից հարկավոր է խուսափել ընթրիքին և քնելուց առաջ։

Ֆասթ-ֆուդ։ Համբուրգերները, կարտոֆիլի ֆրին և պիցան ո՛չ մի ընդհանրություն չունեն առողջ սննդի և հանգստի հետ։ Դրանք մեծ քանակով «վատ» ճարպեր են պարունակում, որոնք վատացնում են նյութափոխանակությունը։

 

  • Եթե հաճախ եք այրոցի զգացում ունենում, խուսափեք ընթրիքին ֆասթ-ֆուդի օգտագործումից:
  • Եթե մասնակցում եք խնջույքի կամ երեկույթի, ուր միակ տարբերակը ֆասթ-ֆուդն է, այն ուտելուց հետո նվազագույնը 3 ժամ չպետք է քնեք։


Շոկոլադ և սուրճ։ Ցուրտ եղանակին հաճախ շատերը փորձում են ջերմանալ մեկ բաժակ տաք սուրճով և այն համադրում են շոկոլադի հետ։ Ամառային եղանակին սրանց հաճախ փոխարինում է պաղպաղակը։ Թվարկված մթերքներից որևէ մեկը չի օգնի ձեզ, եթե անքնության խնդիր ունեք։ Սրանք նյութեր են պարունակում, որոնք սնուցում են ուղեղը, խթանում դրա աշխատանքը, իսկ քնելուց առաջ մեզ հակառակն է հարկավոր։

Ալկոհոլ և կոկտեյլներ։ Ալկոհոլային խմիչքն ու տարբեր կոկտեյլները գրգռում են նյարդային համակարգը։ Դրանք ջրազրկման պատճառ են դառնում և բացասաբար ազդում ուղեղի վրա։ Դրանք պետք չէ օգտագործել քնելուց առաջ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ